Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մեղրեցիները փակել են Երևան-Մեղրի մայրուղին. Պատճառը «Մեղրի-2» ՀԷԿ-ի կառուցումն է

Այսօր վաղ ատավոտից մի քանի տասնյակ մեղրեցիներ փակել էին Մեղրի -Երևան միջպետական ավտոճանապարհը։ Նրանց բողոքը կապված է Մեղրի գետի վրա «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի կողմից «Մեղրի 2» փոքր ՀԷԿ-ի կառուցման հետ։ Միջպետական մայրուղին փակ է մնացել 10-15 րոպե, որից հետո մեղրեցիների հետ հանդիպման է շտապել քաղաքապետը և նրանք համաձայնության են եկել բացել ճանապարհը՝ պայմանով, որ վաղը  հանդիպում-քննարկում պետք է կազմակերպվի ՀԷԿ-ը կառուցող ընկերության և համայնքի բնակիչների հետ։

Մեղրեցիների հիմնական դժգոհությունն այն է, որ ՀԷԿ-ի կառուցումը կառաջացնի ոռոգման խնդիր, այգիները անջրդի կմնան։ «Սա գետի վրա կառուցվող արդեն 5-րդ ՀԷԿ-ն է։ Էսպես ոնց կլինի։ Բոլորը մենակ իրենց շահի մասին են մտածում։ Իսկ մեր շահը ով կպաշտպանի։ Մեզ ամեն ինչից, եկամուտից, եկամուտի միակ աղբյուրից զրկում են։ Սա չի կարող այսպես մնալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց բողոքի ակցիայի մասնակցած մի մեղրեցի՝ հավելելով, որ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները ներկայումս ակտիվորեն կատարվում են, խողովակաշար է անցկացվում հենց ճանապարհին կից հատվածով։

ՀԷԿ-ի կառուցման հետ կապված օրենքով նախատեսված կարգով  2017-ի հունիս և հուլիս ամիսներին հանրային լսումներ են կազմակերպվել, երկու փուլով անցկացվել են համայնքի և ընկերության աշխատակիցների միջև, սակայն Մեղրու քաղաքապետի խոսնակի խոսքով, ժամանակին պասիվություն է ցուցաբերվել բնակիչների կողմից, թեև հանրային քննարկումների մասին պատշաճ  իրազեկում եղել է։ «Հիմա քաղաքապետը  պայմանավորվածություն է ձեռք բերել բնակիչների և ընկերության ներկայացուցիչների հետ և վաղը ժամը 2-3 ընկերության ներկայացուցիչները կլինեն այստեղ ու քննարկման ժամանակ փորձ կարվի խնդրին լուծում տալ»,-ասաց խոսնակը։

Նշենք, որ «Մեղրի 2» ՀԷԿ-ը «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի կողմից շահագործվող երրորդ ՀԷԿ-ն է Մեղրի գետի վրա։ Ընկերությունը արդեն իսկ շահագործում է «Մեղրի 1» ՓՀԷԿ-ը, ինչպես նաև «Չքնաղ» ՓՀԷԿ-ը։ Բնակիչների դժգոհությունը, սակայն, կապված է միայն «Մեղրի2» ՓՀԷԿ-ի հետ։ «Մեղրի 2» ՓՀԷԿ-ը Մեղրի գետից կվերցնի մինչև 4.1 խմ/վ ջուր` գետում ապահովելով 0.11 խմ/վ բնապահպանական թողք: Նախատեսվում է տարեկան արտադրել 8.73 մլն Կվտ/ժ էլեկտրաէներգիա: ՀԷԿ-ի շահագործումը առաջ է բերելու նաև բնապահպանական մի շարք խնդիրներ։ Սակայն, այս ամենից զատ, «ԳրինՓաուր» ՍՊԸ-ն անցած տարի գարնանը արտոնություն ստացավ ՀՀ կառավարությունից, որի արդյունքւոմ 3 տարով հետաձգվեց ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Նշենք նաև, որ Մեղրի գետի վրա շահագործվում են «Քյու-Հաշ» ՍՊԸ-ի «Մեղրի», «ՍԱՐ-ՌՈՒԲ» ՍՊԸ-ի «Նժդեհ»,  «Գրին Փաուր»-ի «Մեղրի 1» ՓՀԷԿ-երը, որոնք խողովակի մեջ են վերցրել Մեղրի գետի 11.18%-ը: «Մեղրի 2»-ի կառուցման դեպքում այդ ցուցանիշը կհասնի 16.48 %-ի:

Նշենք, որ Պետական ռեգիստրում «Գրին Փաուր» ՍՊԸ-ն գրանցված է Նառա Շահբազյանի անունով, սակայն հիմա նրա մասնակցությունը դադարեցված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում