ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տարակուսեց. «Ինչո՞ւ չպետք է հարցեր տրվեն Ազգային վիճակագրական ծառայության պետին. ամեն ինչ նրանց զեկույցներից է սկսվում և ավարտվում: Նրանք թվեր են հրապարակել, որոնց վերաբերյալ հարցեր կան»:
Ի պատասխան Խոսրով Հարությունյանի պարզաբանմանը, թե նրանց չպետք է ներքաշել քաղաքական դեբատների մեջ, Փաշինյանն ասաց. «Թող չներքաշվեն քաղաքական դեբատների մեջ, բայց թող պատասխանեն հարցերին»:
Փաշինյանի խոսքով՝ բոլորը տառաճանաչ են և կարդացել են նրանց ներկայացրած թվերը. «Եթե պետք է հարցեր չտանք, ինչո՞ւ է եկել, թող գնա իր գործերին»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































