Այս լուսանկարները, որոնք ներկայացնում է The Washington Post-ը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և մի տղամարդու հանդիպումից են: Տղամարդը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ: Նեյրոֆիբրոմատոզից նրա դեմքն ու մարմինն այլանդակված են եղել բշտերով:
Հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում՝ պատարագից հետո: Պապը համբուրել ու օրհնել է նրան:













































