Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում թուրքական բանակը նոր ճակատ է բացել՝ սկսելով Աֆրինի ուղղությամբ առաջխաղացում Ազեզ բնակավայրով։
Թուրք զինվորականներին հաջողվել է զբաղեցնել ռազմավարական կարևորություն ունեցող Բուրսեյ բարձունքը։ Նշվում է, որ ահաբեկիչների հայտնաբերված թիրախներին հասցվում են հրթիռային և հրետանային հարվածներ։

Թուրքիայի ԶՈւ-ի և Սիրիայի ազատ բանակի գործողությունը սկսվել է հունվարի 20-ին։ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում Աֆրինի շրջանում PYD-ի և YPG-ի ջոկատներից ազատագրվել են 9 բնակավայրեր։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ենթադրվում է, որ Աֆրինում տեղակայված են մոտ 8-10 հազար քուրդ ահաբեկիչներ։ Գործողությանը ներգրավված են Թուրքիայի օդուժի F-16 ինքնաթիռներ, որոնք ավիահավածներ են հասցնում Սիրիա-Թուրքիայի սահմանի PYD-ի դիրքերին։










































