Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողներիշրջանում` Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի վերաբերյալ: Երկրպագուները պետք է ընտրություն կատարեին Իկեր Կասիլյասի և Դիեգո Լոպեսի միջև:
Հարցման արդյունքում պարզվել է, որ «արքայական ակումբ»-ի երկրպագուների ճնշող մեծամասնությունը` 84%-ը իրենց ձայները տվել են Իսպանիայի հավաքականի դարպասապահի օգտին:
Հիշեցնենք` «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ ազգային առաջնության խաղերում խաղադաշտ դուրս կգա Դիեգո Լոպեսը, իսկ Չեմպիոնների Լիգայում` Կասիլյասը:







































