Reuters գործակալությունը ֆոտոշարքով ներկայացնում է «մարդագայլի ախտանիշով» մարդկանց կյանքը: Թիրախում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի հյուսիսարևելյան Դոլխա շրջանի բնակչուհի 38-ամյա Դևի Բուդհաթոքին իր երեխաների՝ 14-ամյա Մանջուրայի, 12-ամյա Նիրայի և 7-ամյա Մանդիրայի հետ: Նրանց հայրիկի մոտ նման ախտանիշներ չկան:
Հազվագյուտ հիվանդությամբ տառապող երեխաները սովորում են դպրոցում: Նրանք ստիպված են լինում դիմել լազերային մազահեռացման մեթոդի, որը կատարվում է նրանց խիտ մազածածկույթի սափրումից հետո միայն:









































