Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` արգենտինացին լավագույնն է աշխարհում:
«Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա իսկական աստղ է»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք` Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Միլան»-ի դեմ խաղում: Մինչ այդ Մեսսին գոլեր չէր խփել 4 հանդիպումներում:







































