Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մարտի 1-ին կլինեմ հրապարակում. քաղաքական գործիչները միանշանակ չեն արձագանքում Մուշեղ Սաղաթելյանի կոչին

ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երկրի ապագայով մտահոգ գործիչներին մարտի 1-ին հրավիրել էր Ազատության հրապարակ. «Ես ասում եմ՝ կա՞ Հայաստանում մի տղամարդ, որ գիտակցում է, որ մեր երկիրն անկախություն է կորցնում, մարդիկ իրենց օջախներից փախչում են։ Ես չեմ ասում՝ ո՛չ զենք, ո՛չ դագանակ, ո՛չ կռիվ, ո՛չ էլ մարդ սպանել։ Ես դեմ եմ մարդ սպանելուն՝ այն էլ հայ մարդ։ Եկե՛ք, Մարտի 1-ին, գարնան առաջին օրը Ազատության հրապարակում՝ առանց կուսակցական խաղի, որպես հայ մարդ հավաքվենք»,- ասել էր Սաղաթելյանը։


Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առայժմ որևէ կերպ չեն արձագանքել Սաղաթելյանի կոչին։ Հայտնի է, որ այդ օրը՝ արդեն տաս տարի է Ազատության հրապարակում հանրահավաք, ապա դեպի Մյասնիկյանի արձան երթ է անցկացնում Հայ ազգային կոնգրեսը։ Այս տարին էլ բացառություն չի լինի։

«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ արձագանքելով Սաղաթելյանի կոչին, ընդգծեց, որ կիսում է իր մտահոգությունը. «Բայց այդ մտահոգությունը հայտնելուց առաջ կարելի էր, որ նա խոսեր իր պոտենցիալ գործընկերների հետ։ Բայց եթե առաջարկել է, միևնույն է, նորմալ եմ գնահատում»։ Մեր այն հարցին, թե կընդունի՞ հրավերը, Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Ես երեք դեմքով եմ հանդես գալիս՝ որպես անձ, որպես կուսակցության ղեկավար և որպես ճակատի անդամ։ Մոտեցումները տարբեր կլինեն՝ որպես անձ ես ազատ եմ, բայց հաշվի առնելով այն երկու ֆորմատները՝ կաշկանդված եմ։ Մինչև մարտի մեկը ժամանակ կա՝ կքննարկենք ու կկողմնորոշվենք»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ընդունում է Մուշեղ Սաղաթելյանի հրավերը։ «Հայաստանի Հանրապետությունում հանուն ժողովրդավարության առաջին պայքարի ակցիան էր Մարտի մեկը։ Դրանից առաջ մենք ունեցել ենք պայքար Ղարաբաղի համար, տնտեսական բարեփոխումների համար, բայց հատկապես ժողովրդավարության համար այդպես ընդգծված չի եղել։ Ես Հայ ազգային կոնգրեսի պայքարի այդ դրվագը համարում եմ դրական։ Առաջին անգամ էր, Հայաստանում մի տեսակ առանձնացված մոտեցում ցույց տրվեց՝ առանց Արցախի, առանց անկախության։ Կարծում եմ, որ Մարտի մեկի զոհերը՝ հանուն ժողովրդավարության զոհերն են։ Մուշեղ Սաղաթելյանի հրավերը ես համարում եմ՝ հարգանքի տուրք տալ հանուն ժողովրդավարության զոհված նահատակների, համարում եմ մոմավառություն, համերաշխություն։ Մենք ուզում ենք ժողովրդավարության, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական։ Այդ պատճառով արժի, որ այդ օրը մեր օրացույցում դառնա հանուն ժողովրդավարության օր»,- ընգծեց մեր զրուցակիցը։

Ազատ Արշակյանը միևնույն ժամանակ նշում է, թե չի կարծում, որ այդ օրը կարող է գործողությունների օրակարգի սկիզբ դառնալ։ «Օրակարգ կարող է ավելի ուշ լինել, որովհետև Հայաստանում այլևս որևէ օրակարգ ներքին նախաձեռնությամբ ինքնաբուխ լինել չի կարող, որովհետև մենք չափազանց մեծ ազդեցության տակ ենք քաղաքակրթական երկու ուժերի՝ բռնապետական ու ժողովրդավարական ինտերնացիոնալի։ Հիմա մենք առաջինի լծի տակ ենք՝ ռազմական, տնտեսական, ֆինանսական ու բարոյաքաղաքական։ Ինքնասպանության չենք կարող գնալ, եթե մեր դաշնակիցը՝ ժողովրդավարական արևմուտքը, Հարավային Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Եվրամիությունը միանան մեզ այս պայքարում՝ իհարկե մենք կարող ենք պայքարը սկսել։ Բայց մենք վեր կենանք այդ 170 միլիոնանոց երկրի դեմ ձեռնոց նետենք, ինչպես 300 միլիոնի դեմ Ղարաբաղյան շարժումը՝ ոչ։ Ղարաբաղյան շարժումն իր թիկունքում ուներ Սառը պատերազմի մյուս կողմը, հիմա մենք էլ պետք է անպայման դաշնակից ունենանք, մեր դաշնակիցների հետ շարժում սկսենք՝ դա կլինի մարտի մեկին, թե մարտի ութին, ցույց կտա ժամանակը։ Տեսնեք, թե ինչ ռեսուրսներ ունեն մեր դաշնակիցները»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում