Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբենին կոչ է արել չդժգոհել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի որոշումների կապակցությամբ:
Բրասլերի կարծիքով` հոլանդացի ֆուտբոլիստը կարող է թանկ վճարել դրա համար:
«Եթե Ռոբենը շարունակի դժգոհել, խնդիրներ կունենա: Գվարդիոլան չի ընդունում նման երևույթները: Արյենը պետք է զգուշանա, այլ կերպ լուրջ խնդիրների առջև կկանգնի»,- ասել է Բասլերը:







































