Channel 4 բրիտանական հեռուստաալիքով մեկնարկում է «Թմրանյութեր Live: Կանեփ» հաղորդումը, որի եթերում կամավորները թմրանյութ կօգտագործեն, իսկ գիտնականները կուսումնասիրեն դրա ազդեցությունը՝ հաղորդում է The Telegraph-ը:
Կամավորները, որոնք նախկինում արդեն փորձել են մարիխուանա, «լաբորատոր պայմաններում» կօգտագործեն տարբեր տեսակի կանեփ և պլացեբո: Բժիշկներն իրենց հերթին կուսումնասիրեն, թե այն ինչպես է ազդում ուղեղի, հիշողության և հոգեկան վիճակի վրա:
Հաղորդման ընթացքում Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները նախատեսում են ապացուցել, որ մարիխուանան ավելի լուրջ կախվածություն է առաջացնում, քան շատ այլ թմրանյութեր, և հանգեցնում է պարանոյայի և հիշողության կորստի:











































