Իրանի իշխանությունները հույս ունեն Ժնևում միջուկային ծրագրի կարգավորման շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություններում փոխզիջման հասնել, սակայն այդ նպատակին հասնելու համար Թեհրանի ընդդիմախոսները պետք է քաղաքական կամք դրսևորեն: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրավական և միջազգային հարցերով Իրանի ԱԳ փոխնախարար Սեյիդ Աբաս Արաքչիին:
Իրանի և «վեցյակի» հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ին՝ Ժնևում: Իրանը կներկայացնի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա կմասնակցի՞ բանակցություններին, թե՞ իր լիազորությունները կփոխանցի տեղակալ Արաքչիին:
Արաքչիի խոսքերով՝ Թեհրանը լրջորեն է տրամադրված բանակցություններին և հույս ունի, որ այս անգամ «կողմերը կկարողանան զգալի առաջընթացի հասնել միջուկային ծրագրի շուրջ»:










































