Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկո»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ ավստրիական «Աուստրիա»-ի նկատմամբ: Առաջին իսկ խաղակեսում մադրիդցիները երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Իսկ Դիեգո Կոստան, ով խփեց խաղի վերջին գոլը, վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Այսպիսով, Մադրիդի «Աթլետիկո»-ն չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
G խմբում «Աթլետիկո»-ն վաստակել է 12 միավոր, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը՝ 5, պորտուգալական «Պորտու»-ն՝ 4, իսկ «Աուստրիա»-ն՝ 1:
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ. չորրորդ տուր
G խումբ
«Աթլետիկո» (Իսպանիա) – «Աուստրիա» (Ավստրիա)՝ 4:0
1:0 Միրանդա (11’), 2:0 Ռաուլ Գարսիա (25’), 3:0 Ֆելիպե (45’), 4:0 Դիեգո Կոստա (82’):
AVsA 4-0, CL 2013 по futbolsapiens







































