Իրավաբանների, լրագրողների, իրավապաշտպանների մի խումբ, արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ ենթադրյալ համագործակցության հետ կապված, Նիդեռլանդների իշխանությունների դեմ դատական հայց է ներկայացրել:
AP գործակալության տվյալներով, հայցվորները Հաագայի դատարան են դիմել՝ պահանջելով արգելել հոլանդական իշխանություններին օգտագործել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքած հետախուզական տվյալները:
Ընդ որում, հայցում նշվում է, որ Նիդեռլանդների իշխանությունների կողմից այդ տվյալների օգտագործումը հակասում է նաև երկրի օրենքներին, տեղեկացնում է գործակալությունը:
Սպասվում է, որ հայցը դատարանի քննությանը կհանձնվի նոյեմբերի 27-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ ԱՄՆ ԱԱԳ-ն անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է 1,8 միլիոն նիդեռլանդցիների հեռախոսային տվյալներն ու նրանց գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկություններ:
Այնուհետև պարզվել է, որ հոլանդական հատուկ ծառայություններն ակտիվորեն համագործակցել են իրենց օտարերկրյա գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ ԱԱԳ-ի հետ:
Հետագայում դա հաստատել է նաև Նիդեռլանդների ՆԳ նախարար Ռոնալդ Պլասերքը:





































