Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է կտրականապես փոխել ոճը:
Գեղեցկուհուն կարճ սանրվածքով լուսանկարել են Լոս Անջելեսում: Երկար խոպոպներին փոխարինել է ոճային կարե-բոբը:
Դերասանուհին խոստովանել է, որ ոճը հանկարծ է փոխել և չի զղջում դրա համար:
«Ես պատրաստ էի փոփոխությունների,- ասել է նա,- Ես ցանկանում էի ավելի երիտասարդական սանրվածք անել: Բացի դրանից, երկար մազերը շատ խնամք են պահանջում»:












































