Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Սերժ Սարգսյանը մի բան պակաս է ասել. պետք է ավելացնել՝ նախագահը չպետք է սեփական կարծիք ունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

-Պարոն Քոքոբելյան, հունվարի 1-ից սկիզբ առած թանկացումների դեմ «Ելք» դաշինքը բողոքի երթ է կազմակերպում։ Հաշվի առնելով, որ այս թանկացումները մտահոգում են նաև ձեզ ու ձեր կուսակցությանը, արդյոք պատրաստվո՞ւմ եք մասնակցել այդ երթին։

-Սա շատ կարևոր խնդիր է, և ես ցավում եմ, որ այս խնդրի բազմաբովանդակ ուսումնասիրություն չի արված, այդ թվում՝ տնտեսական առումով։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, բնականաբար, այսօրվա թանկացումների պատճառը հիմնավորված չի, և մեր կուսակիցներն ազատ են իրենց ընտրության մեջ, այդ թվում՝ տարբեր ակցիաների միանալու, նախաձեռնելու առումով։

Ընդհանրապես՝ թանկացումների, գնագոյացման ու գնաճի մասին խոսելիս պետք է նաև մասնագիտական պատճառները հաշվի առնել։ Օրինակ, ես կարծում եմ, որ այսօրվա թանկացման հետ կապված գնագոյացումն իրական չէ, ավելին է, քան պետք է լիներ զուտ եկամտային հարկի և Մաքսային օրենսգրքի 2018-ին ուժի մեջ մտնելու հանգամանքների հետ կապված։ Այսինքն՝ այն, ինչ հիմա կա, մենք, և ոչ միայն մենք, շատ վաղուց ենք խոսել և ասել, որ այդ թանկացումները լինելու են։ Պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել, այն ինչ այսօր անում են իշխանությունները և իշխանամերձ ուժերը։ Օրինակ, կարագի թանկացումը Հայաստանում ավելին է, քան կարող էր լինել կապված օրենքների փոփոխության հետ։ Սեղմված գազի դեպքում ևս ավելի շատ է թանկանում, քան պետք է։ Բայց կա մի շատ կարևոր տնտեսական հիմնախնդիր. Երբ որ գնագոյացման հետ կապված գների աճ է տեղի ունենում, նախ պետք է դրա պատճառները հասկանալ։ Ընդհանրապես պետք է պայքարել ոչ թե գների բարձրացման դեմ, այլ՝ գնի բարձրացման առաջացման դեմ։

Օրինակ՝ եթե գազն այնքան է թանկանում, որ ասենք տաքսիների կամ երթուղայինների շահագործումն այլևս ձեռնտու չէ։ Ի՞նչ պետք է անել այդ դեպքում։ Նորմալ երկրներում, որպես կանոն իշխանությունները այդ խնդիրները լուծում են տարբեր գործիքակազմերով՝ աշխատավարձերի ինդեքսավորում, սուբսիդավորում։ Այսինքն՝ եթե մի երկրում չկա ինֆլյացիա, չկա արժույթի բարձրացում, կարելի է ասել, որ այդ երկրում չկա տնտեսություն։ Ինչու այս պահը թե՛ իշխանությունները, թե՛ պատկան մարմինները, որոնք առնվազն պետք է ներկայացրած լինեին համապարփակ վերլուծություններ, թե ինչու է այսօր այսպիսի գնագոյացումներ։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ բացի իշխանությունը պինդ պահելու ոլորտից, մնացած ոլորտներում իշխանությունները և նրանց սպասարկող ուժերը միասին, ամեն ինչ անում են, որ այս բարձիթողի վիճակն ուղղակի հարատևի։ Բացի գնաճից, Հայաստանում բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնց պատճառների պատճառն այն է, որ քաղաքական համակարգն օտարված է հասարակությունից։ Իշխանությունների այդ մոտեցումը հասկանալի է, որովհետև նրանք բաց աճուրդով գնել են իշխանությունը, ընտրությունների ժամանակ քաղաքացիներից գնվել է իշխանությունը, գնվել է իշխանությունների վրա ազդեցություն ունենալու իրավունքը։ Ամբողջ քաղաքական համակարգը հաշվետու է իր մեջ, բայց ոչ քաղաքացիների առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում