Ամերիկացի կամավորների մի խումբ որոշել է Նյու Յորքում երեխաների համար սուպերհերոսների դպրոց է բացել: Ծրագրի հիմնական առաքելությունը երիտասարդ սերնդին հերոսներին հատուկ մշտական արժեքներ սովորեցնել է:
Կամավորների New York Initiative թիմի ղեկավար Քրիս Փոլակը պատմում է, որ սուպերհերոսների օրինակն առաջին հերթին ոգևորել է իրեն և իր համախոհներին: New York Initiative թիմն իր նախաձեռնությամբ պատրաստվում է գիշերները հսկել Նյու Յորքի փողոցները և բնակիչներին պաշտպանել հանցագործներից:
Կամավորները պատրաստվում են երեխաներին ոչ միայն ինքնապաշտպանվելու հմտություններ սովորեցնել, այլև նրանց մեջ զարգացնել իսկական հերոսի անձնական հատկանիշներ, գրում է CoExist-ը:
Սուպերհերոսների դպրոցում կարող են սովորել բոլոր տարիքի երեխաները՝ սկսած չորս տարեկանից:
Հարկ է նշել, որ Փոլակն ինքն է ֆինանսավորում դպրոցը՝ իր գաղափարներն իրականացնելու համար բանկից վարկով վերցված միջոցներից: Միևնույն ժամանակ նա հուսով է, որ դպրոցը կգրավի նաև մասնավոր ներդրողների ուշադրությունը:









































