Թուրինի «Յուվենթուս»-ի լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն հուսով է, որ թիմը կհաղթահարի խմբային փուլի արգելքը:
« Չեմ դիտել «Յուվենթուս» – «Ռեալ» խաղը: Դժվար է ժամանակ հատկացնել խաղին, եթե ունես երկու փոքրիկ երեխա:
Հետևել եմ հետխաղյա մեկնաբանություններին և կարող եմ ասել, որ արդյունքն այդքան էլ վատ չէր թիմի համար, եթե հաշվի առնենք, որ «Գալաթասարայ»-ը պարտվել է: «Յուվե»-ն հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի»,- հայտարարել է Դել Պիերոն:







































