ԱՄՆ-ում հրշեջը բռնել է բարձրությունից նետված աղջնակին։ Դա երեխայի ապրելու միակ հնարավորությունն էր, թեև եղել է շատ ռիսկային։
3 հարկի բարձրություն անցնելուց հետո նա հայտնվել է հրշեջ Սկոտ Ստրոուպի ձեռքերում։ Աղջկան նետել էր հայրը։ Դեպքը տեղի է ունեցել Ջորջիա նահանգում՝ Ատլանտայի մերձակայքում, հայտնում է CBS News-ը։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ կրակը մոտեցել է սանդուղքին։ Այլ տարբերակ չէր մնում, քան աղջկան նետելը։ Աղջիկը չի տուժել։ Վառվող շենքից հաջողվել է ողջ դուրս գալ նաև նրա ծնողներին։ Այդ հրդեհի հետևանքով մոտ 12 մարդ է տուժել, մեծամասնությունը ծխահարվել է։








































