Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշանակել է երկրում առաջին՝ միայնության հարցերով նախարարին։ Պաշտոնը զբաղեցրել է սպորտի և քաղհասարակության հարցերով փոխնախարար Տրեյսի Կրաուչը։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրագործել է նախագիծը, որը նախաձեռնել էր պատգամավոր Ջո Կոքսը, ով սպանվել է 2016 թվականին։
Մոտ ժամանակներս կառավարությունը կմշակի համալիր ծրագիր, որը կօգնի բրիտանացիներին ազատվել սոցիալական մեկուսացումից։
Կրաուչի տվյալներով՝ 75 տարեկան և դրանից բարձր տարիքի բրիտանացիների մոտ կեսը՝ մոտավորապես 2 մլն մարդ, ապրում է մենակ։