Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նույնպես կարծում է, որ Լիոնել Մեսսին իր լավագույն մարզավիճակում չէ:
Այդ մասին արգենտինացի մասնագետը հայտարարել է «Միլան»-ի դեմ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ:
«Նա իր լավագույն մարզավիճակում չէ: Կարճ ժամանակահատվածում նա երկու անգամ վնասվածք ստացավ և կորցրեց մարզավիճակը: Արդեն 20-րդ անգամ ստիպված եմ պատասխանել Մեսսիի հետ կապված հարցին:
Նա շատ բարձր նշաձող է սահմանել և եթե 4 խաղ շարունակ գոլ չի խփում, սկսվում են խոսակցությունները»,- հայտարարել է Մարտինոն:






































