Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ իր թիմը վատ անցկացրեց «Վիկտորիա»-ի դեմ հանդիպման մեկնարկային մասը:
Այնուամենայնիվ, Պեպ Գվարդիոլայի սաները մեկ գոլ խփեցին և երեք միավոր վաստակեցին:
«Մենք չկարողացանք սկսել հանդիպումն այնպես, ինչպես կցանկանայինք: «Վիկտորիա»-ի կարգի թիմերի դեմ խաղում կարևոր է վերահսկել գնդակը, ազատ գոտիներ ստեղծել:
Պետք է ակտիվ գործել եզրերում: Հենց եզրից էլ մեզ հաջողվեց գոլ խփել: Իհարկե, ռեկորդը ուրախացնում է, հաղթանակը նույնպես, բայց մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրեինք»,- ասել է Նոյերը: