Երեկ Երևանի Ազատության հրապարակի շրջակայքում տեղի ունեցած իրադարձություններին սովորականից շատ սադրիչներ էին մասնակցում: Դրանց առնվազն մի մասը, ինչպես ակնհայտ է դառնում տեսագրություններից, ոստիկաններ են:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ քաղաքացիական հագուստով այդ ոստիկանները ակտիվ գործողություններ են իրականացրել քաղաքացիների նկատմամբ, ինչը ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի կոպիտ խախտում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure.com-ի











































