Դեկտեմբերի 8-ը Վենեսուելայում հայտարարվել է բոլիվարյան հեղափոխության առաջնորդի՝ երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի նկատմամբ Սիրո օր: Այս կապակցությամբ նախագահական հռչակագիրը հրապարակել է Gaseta Oficial թերթը:
Նոր տոնի ամբողջական անվանումն է՝ «Սիրո և հավատարմության օր գերագույն հրամանատար Ուգո Չավեսի և Հայրենիքի նկատմամբ»:
Վենեսուելան 14 տարի անընդմեջ ղեկավարած Ուգո Չավեսը մահացել է 2013-ի մարտի 5-ին՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո: Սկզբում իշխանությունները հայտարարել էին, որ նրա մարմինը կզմռսվի և կդրվի դամբարանում, սակայն հետո որոշվեց նրան հուղարկավորել սարկոֆագում՝ մայրաքաղաքի Հեղափոխության թանգարանում:











































