22-ամյա աստղը անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է առողջական խնդիրների մասին։։ Պարզվել է, որ հայտնիությունը թանկ է արժեցել Քենդելին։ Անընդհատ սթրեսը աշխատավայրում, հեյթերների հարձակումներն ու հասարակական ճնշումը ամբողջովին հյուծել են նրան. աղջկա մոտ խուճապային գրոհներ են սկսվել։

«Ես հաճախ արթնանում եմ գիշերվա կեսին խուճապային գրոհներից։ Դժվար է մեկ կոնկրետ պատճառ ասել, թե ինչից են դրանք սկսվել։ Աշխարհը սիրո պակաս ունի։ Օրինակ սոցցանցերում մարդիկ իրար սարսափելի բաներ են գրում։ Դժվար է պոզիտիվը պահպանել կարդացածներիցդ հետո»,– խոստովանել է Քենդալը։














































