Անաստասիա Վոլոչկովան շարունակում է ցնցել համացանցը իր սկանդալային պահվածքով։ Իր միկրոբլոգում երգչուհին խոստովանել է, որ շպագատները իր «խաղանիշն» են։ Պարուհին կիսվել է նոր լուսանկարով, որտեղ ցուցադրում է տպավորիչ շպագատը, իսկ մեկնաբանության մեջ պատասխանել է բաժանորդներին. «Թանկագիններս, որքան կարևոր է կյանքով ուրախանալը և երջանիկ լինելը։ Ինչքան կարևոր է կարողանալ ծիծաղել և ուրախանալ։ Ուզում եմ ասել ձեզ, որ ավելի վառ հանգիստ ես չեմ ունեցել։ Եվ էլի մի բան. ինձ բացարձակ չի հուզում շատերի կարծիքը իմ և իմ կյանքի վերաբերյալ։ Ես պարզապես հումորով հետևում եմ իմ ֆոտոների հավաքած լայքերի քանակին»։











































