Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Դաշնակցական «որս»՝ ապրիլից առաջ

«Մենք մտածում ենք, որ նախագահի ընտրության փուլում այս կան այն կերպ ներգրավվի Սփյուռքը: Այս հարցը մեր օրակարգում դեռ կա: Սահմանադրական փոփոխությունների փուլում մենք չկարողացանք այս խնդիրը լիարժեք իրականացնել, որ Սփյուռքը նախագահի ընտրությանը մասնակցի, բայց ապագայում մենք առաջարկելու ենք մեխանիզմներ, որ Սփյուռքը մասնակցի և նախագահը համարվի ամբողջ հայության նախագահ: Հիմա, ունենք այն, ինչ ունենք և 2018թ.-ի նախագահը, կարծում եմ, որ պետք է ընտրվի Սփյուռքի մասնակցությամբ: Սա է մեր հիմնական ակնկալիքը»,-tert.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ում թերևս հրաշալի հասկանում են, որ գոնե 2018-ի նախագահական ընտրություններում սփյուռքի մասնակցությունը բացառված է, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը կամ հանրապետական մեծամասնությունը ապագայի համար տեսականորեն ընդունեն նման հնարավորությունը` գնալով սահմանադրական նոր փոփոխությունների գաղափարին:

Այնուամենայնիվ, Արմեն Ռուստամյանը զարգացնում է այս թեզը` գրեթե բաց տեքստով ակնարկելով, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից ակնկալում է նախագահի պաշտոնը: Ակնհայտ է նաև, որ նախագահի ընտրության հարցում կոալիցիայի ներսում կա որոշակի չհասկացվածություն, եթե չասենք` հակասություններ, որովհետև գրեթե զուգահեռ ՀՀԿ և ՀՅԴ գործիչները խոսում են նախագահի թեկնածուի համենայն դեպս տարբեր չափանիշների, հատկանիշների մասին: Երբ խոսք է գնում վարչապետի թեկնածուի մասին, ՀՅԴ գործիչները միանգամից թեման փակում են` ասելով, որ խնդիրը գտնվում է ՀՀԿ-ի որոշման դաշտում: Նախագահի ընտրության պարագայում Արմեն Ռուստամյանը նման պնդում չի անում` չնայած այն հանգամանքին, որ այս դեպքում պահանջվում են ավելի մեծ թվով պատգամավորների քվեներ:

Ռուստամյանը միտումնավոր է խոսում «ամբողջ հայության նախագահ»-ի թեմայով` թերևս ակնարկելով, որ «համահայկական» բրենդ ունի միայն ՀՅԴ-ն: Նույնիսկ տեսանելի է, որ ՀՅԴ-ն փորձում է հրապարակային ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա` չունենալով անգամ երաշխիքներ, որ վերջինս բավարարելու է իր պահանջը: Այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն որոշակի զարգացումների պարագայում նախապատրաստում է իր անցումն ընդդիմադիր դաշտ: Խնդիրը միայն նախագահի ընտրության հարցը չէ, ոչ էլ` Արմեն Ռուստամյանի այսօրվա հարցազրույցը: Դրանք ՀՅԴ վերջին շրջանի քաղաքականության դրսևորումներից մեկն են, գուցե նույնիսկ ավելի պասիվ, քան` Բյուրոյի տնտեսական հանձնաժողովի զույգ հայտարարությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ջղաձգումները բնորոշ են ոչ միայն ՀՅԴ-ին, այլ նաև` «Ծառուկյան» դաշինքին, նույնիսկ` «Ելքին»:

Քաղաքական գրեթե բոլոր ուժերն իրենց շանսը, հաջողության գրավականը փնտրում են Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակասությունների դաշտում: Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային ելույթներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ապագա վարչապետի հարցը լուծված է, ընդ որում` Սարգսյան-Կարապետյան կոնսենսուսի հարթության վրա, ինչը վերացնում է մյուս ուժերի պահանջարկվածությունը: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, մեծ իմաստով, կոալիցիա է` ընդդեմ Կարեն Կարապետյանի: Եթե նոր կառավարությունը ձևավորելու է Սարգսյան-Կարապետյան համաձայնության, կոնսենսուսի առանցքով, ապա իշխանության ներսում ՀՅԴ գոյությունը դառնում է անիմաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում