«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի կարծիքով` Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի ներկայիս խաղարկության ֆավորիտներից մեկն է:
Հիշեցնենք` մրցաշարի խմբային փուլի շրջանակներում «Արսենալ»-ն արտագնա հանդիպում է անցկացնելու «Բորուսիա»-ի դեմ: Ավելի վաղ` Լոնդոնում դորտմունդցիներն առավելության են հասել 2:1 հաշվով:
«Իհարկե, «Բորուսիա»-ն կարող է կրկին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հասնել: Անշու´շտ, Լոնդոնում մեր թիմի նկատմամբ առավելության հասած ակումբը մրցաշարի ֆավորիտներից մեկն է: Դեռ նախորդ մրցաշրջանում «Բորուսիա»-ն ուժեղ թիմ էր, իսկ այժմ թիմն այնքան է հզորացել, ինչպես երբևէ չի եղել»,- Bild-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:







































