Ծովային կենսաբաններն ահազանգում են ԱՄՆ արևմտյան ափի երկայնքով ծովաստղերի համատարած անկման մասին: Պատճառը հիվանդությունն է, որը կաթվածահար է անում ծովաստղերի թևերի աշխատանքը: Այս մասին հայտնում է ABC-ն:
Օվկիանոսի ալիքները նրանց ափ են նետում: Ծովաստղերի վրա նկատելի են սպիտակ փոքր թարախակույտերի նմանվող բշտիկներ, որոնք տարածվում են ամբողջ մարմնի վրա:
Նման դեպք գրանցվել էր հարավային Կալիֆոռնիայում 1983-84 թվականներին, սակայն չէր տարածվել:
Ծովաստղերի պոպուլյացիայի ոչնչացումն այս տարի կենդանիների զանգվածային անկումների շարքում վերջինն է:









































