Հարկ է նշել, որ անգամ ամենաոճային գերաստղերն ապահովագրված չեն նորաձևության ոլորտում սխալներ գործելուց:
Չնայած այն բանին, որ դեպքերի մեծամասնության ժամանակ Նիկոլ Ռիչիին կարելի է համարել Հոլիվուդի ամենաոճային ներկայացուցիչ, Cadillac-ի նորաձևության համար աստղի ընտրած զգեստն ու ժանյակավոր ականջները բոլորովին հակառակ պատկերացումն են տալիս աստղի մասին, գրում է entertainment.ru.msn.com-ը:


Բևեռլի-Հիլզում LACMA Art and Film Gala-ի երեկույթին Նիկոլն անհամեմատ լավ տեսք ուներ, որը ներառում է նորաձևությունն ու ավանգարդը:

Ջենյուարի Ջոնսն այս անգամ ընտրել է անհամապատասխան սանրվածք, տձև զգեստ ու անհամապատասխան կոշիկ:

«Խելագարները» (Mad Men) հեռուստասերիալի դերասանուհուն ավելի շատ սազում են կանացի զգեստները, որը նա կրել է «Էմմիի» մրցանակաբաշխությանը:

Ջենիֆեր Էնիսթոնին այդ զգեստը չի դարձնում առավել գեղեցիկ: Անհաջող գույնի ու անհամապատասխան դարսերի պատճառով դերասանուհին ունի անհեթեթ տեսք:

Ջենիֆերը պետք է կրի այն, ինչ իրեն սազում է, այն է՝ սև, դասական ձևվածքի զգեստ: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում նա պարզապես հիասքանչ տեսք ուներ:

Որպես կանոն՝ Էմի Ադամսը նրբագեղության մարմնացում է, սակայն Նյու Յորքի կինոփառատոնի համար ընտրված զգեստը նրան նմանեցնում է օդանավի ուղեկցորդուհու:

Այս կերպարով օսկարակիր Էմին ավելի ծանոթ է մեզ:

Վերջերս Քերի Վաշինգտոնը գլխավորեց 2013թ. ամենանրբագեղ կանանց վարկանշային աղյուսակը: Սակայն դատելով զգեստից՝ անգամ ամենաոճային աստղերը ապահվոգրված չեն սխալներից:

Դատելով այս լուսանկարից՝ իզուր չէ, որ Քերի Վաշինգտոնը ստացել է ամենանրբագեղ աստղի կոչումը:

Ումա Թուրմանն իր զգեստով ավելի շատ հիշեցնում է Մերի Փոփինսին:

Ուման ճերմակ զգեստով հիանալի տեսք ունի:

Դիանա Կրյուգերն իր ճերմակ վերարկուատիպ զգեստով անգամ ակնարկի տեղ չի թողնում իր հիանալի կազմվածքի մասին:

Այս լուսանկարում Դիանան նման է իրեն՝ գայթակղիչ դիզայներական զգեստով:

Նիկոլ Քիդմանը անսովոր զգեստ է ընտրել Չինաստանում Huading Awards-ին մասնակցելու համար:

Կաննի կինոփառատոնի գրեթե բոլոր արարողություններին Նիկոլն անթերի տեսք ունի:











































