Դուբլինը միացել է միջազգային կոմերցիոն իրավունքի նոր եվրոպական հանգույցի դերի համար մրցապայքարին՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի «կոշտ» ելքի դեպքում, որը կարող է խափանել միջազգային բիզնեսի աչքում բրիտանական դատարանների և Անգլիայի օրենքների կարգավիճակը։
Այս մասին գրում է Financial Times-ը՝ հավելելով, որ Bar of Ireland իռլանդացի փաստաբանների կազմակերպությունը պատրաստվում է անգլալեզու դատարաններ բացել Գերմանիայում, Բելգիայում և Նիդերլադներում՝ ստանձնելու թանկարժեք և հեղինակավոր իրավաբանական աշխատանքի մի մասը, որով տևական ժամանակ զբաղվել է Մեծ Բրիտանիան։
Իռլանդիան միակը չէ, որը ցանկանում է միջազգային իրավական հանգույց դառնալ Մեծ Բրիտանիայի փոխարեն։ Նիդերլանդների Նոր առևտրային դատարանը կսկսի աշխատանքն այս տարի։ Այն նույնպես կքննի գործերն անգլերենով։









































