Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հնարավոր է՝ զանգվածային պայքար․ Աջ ղեկով մեքենաների վարորդները կառավարությանը փոխանցեցին իրենց առաջարկները

Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները կառավարությանը հանձնեցին իրենց առաջարկները` կապված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելելու որոշման հետ:

Կառավարության դիմաց հավաքված վարորդները իրենց դժգոհությունը հայտնեցին, որ կառավարությունն արդեն ընդունել է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն ապրիլի 1-ից արգելելու մասին որոշումը այն դեպքում, երբ իրենք կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել իրենց առաջարկները ներկայացնելու վերաբերյալ:

«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ–ի նախագահ Արա Մելիքջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պայմանավորվել էին, որ հունվարի 12-ին կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկները, իսկ հավաքի հիմնական նպատակն այդ առաջարկները կառավարությանը փոխանցելն է: «Մենք հունվարի 8-ին հանդիպում ունեցանք կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի հետ, ով մեզ հայտնեց, որ վերահաշվառման արգելքը նախագծից հանվել է: Դրանից հետո նա մեզ փոխանցեց, որ վերահաշվառման արգելքը հանելուց հետո պատրաստ են լսել մեր առաջարկները մյուս խնդիրների վերաբերյալ: Մենք դա ֆիքսել ենք և պատրաստակամություն ենք հայտնել շարունակել աշխատանքները: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հունվարի 12-ին հավաքվելու ենք կառավարության մոտ և ներկայացնել մեր առաջարկները: Երեկ մենք ականատես եղանք, որ կառավարության նիստում նախարարը որոշումը ներկայացրել է կառավարության քննարկմանը, որն ընդունվել է: Սա բոլորիս համար անակնկալ էր»,- ասաց Մելիքջանյանը:

Նա նշեց, որ իրենց առաջարկները գրավոր բերել են և ներկայացնելու են կառավարություն, իսկ իրենց հետագա գործողությունները պայմանավորված կլինեն նրանով, թե կառավարությունն ինչպես կարձագանքի այդ առաջարկներին:

Կառավարության դիմաց հավաքված վարորդներին մոտեցավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում վարորդները փոխանցեցին իրենց գրավոր առաջարկները: Վարորդները նշեցին, որ նույն առաջարկները փոխանցելու են նաև ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում