Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը պետք է ապահովի երկրի բոլոր քաղաքացիների ազատությունը և շահերը:
Ավելի վաղ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: 2011թ. հոկտեմբերին նա նամակ է ուղղել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին՝ կոչ անելով մասնակցել նոր Սահամանդրության պատրաստման վերաբերյալ բանակցություններին:








































