Wednesday, 17 06 2026
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը

Հետապնդել են Կարո Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ծածկած շուկայի վերականգնման պայքարի առաջին իսկ օրերից  պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա շրջանակի անձինք պարբերաբար սպառնում և հետապնդում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության միջոցառումներին մասնակցող քաղաքացիներին:

 Նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանն ու նրա ընտանիքի անդամները:

 Մասնավորապես՝ ս.թ. նոյեմբերի 2-ին, անձամբ Ս. Ալեքսանյանը մի խումբ անձանց հետ ոտքով և ավտոմեքենաներով Կ. Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին Մաշտոցի պողոտայից հետապնդել են մինչև Զաքյան փողոց, որտեղ գտնվում է Կ. Եղնուկյանի բնակարանը:

 Ս.թ. նոյեմբերի 4-ին Կ. Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին հետապնդել են Ս. Ալեքսանյանի շրջանակի 6-7 անձինք՝ L3101 և 29LO026 համարանիշներով տաքսի, 10UD100 համարանիշով «Ֆոյկսվագեն տուարեգ» մակնիշի, 10UD010 համարանիշի «Հյունդայի» և «Մերսեդես CLK» մակնիշի մոխրագույն (համարանիշը չի ֆիքսվել) ավտոմեքենաներով:

Հետապնդումը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Կ. Եղնուկյանի կանչով ոստիկանությունը ժամանել է և ճշտելով հետապնդող ավտոմեքենաների համարանիշները՝ հեռացել:

 Բոլոր հետապնդողներին Կ. Եղնուկյանը և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիայի մասնակիցները և նրանց ուղեկցող ոստիկանները դեմքով ճանաչում են: Դրանք նույն անձինք են, որոնք մշտապես ուղեկցում են նախաձեռնության երթերի մասնակիցներին և պարբերաբար փորձում են բախումներ հրահրել:

 Հետապնդողների սանձարձակ վարքը և ոստիկանության անտարբերությունն ու անգործությունը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները հովանավորում են Ս. Ալեքսանյանին և նրա շրջանակի անձանց: Այս մասին են վկայում, մասնավորապես, իր և իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման վերաբերյալ Կ. Եղնուկյանի բազմաթիվ դիմումների անհիմն կերպով մերժումը, ինչպես նաև ոստիկանության պետի կանխակալ ու ոչ իրավաչափ հրապարակային դիրքորոշումը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Ծածկած շուկան հանցավոր գործողություններով վնասելու դեպքի վերաբերյալ:

 Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ մեր ժողովրդի կամքի վերահաստատումից հետո քրեական օլիգարխիայի ու նրան ծառայող իրավապահ համակարգի հանցավոր գործակցությունը դադարեցվելու է, իսկ մեր երկիրը կեղեքած և օրենք խախտած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում