Սպառողների աջակցման կենտրոնը անցկացնում է «Հայաստանում համաժողովրդական ապրանքանիշ-2013» մրցանակաբաշխությունը, որի էլեկտրոնային քվեարկության արդյունքներն արդեն ամփոփվել են: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Սպառողների աջակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Միրզոյանը, մրցույթին տարբեր ընկերություններ մասնակցել են տասը անվանակարգերում՝ լավագույն հյութ, լավագույն մսամթերք, լավագույն չիր և այլն:
Նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 250 քաղաքացի, որոնց թվում կան մասնակիցներ նաև Շուշիից. «Շատ ուրախալի է, որ Հայաստանի մարզերում և Արցախում սննդի որակով մտահոգված մարդիկ կան: Դա մեծացնում է ինչպես մեր, այնպես էլ արտադրողների պատասխանատվության աստիճանը»:
Նշենք, որ մրցույթի մասնակիցներին չի տրվել ընտրության հնարավորություն, մարդիկ իրենք են առաջարկել, թե որն է տվյալ մրցանակային տեղում լավագույն ապրանքանիշը:
Լուսանկարը՝ Հետք-ի










































