Թուրքմենստանի նախագահ Գուրբանգյուլ Բերդիմուհամեդովը տեսչական այց է կատարել երկրի սահմանապահ ուղեկալներից մեկը։
Տեսանյութում, որն ուղեկցվում է Battlefield 2 խաղի սաունդթրեքով, ցույց է տրվում, թե ինչպես է Բերդիմուհամեդովը ժամանում այնտեղ՝ նստած թյունինգի ենթակված վիթխարի պիկապի ղեկին։ Պետության ղեկավարի համար անցկացվել են ցուցադրական վարժանքներ, որոնց ընթացքում առաջնորդին ցուցադրվել են մարտական տեխնիկական միջոցները, սարքավորումները և այլն։
2017 թվականի հուլիսին նախագահը գեներալների համար հրազենից կրակելու և դանակների նետման վարպետության դաս էր անցկացրել։ Հոլովակում երկրի առաջորդի հայտնվելուն նախորդել էին կադրեր Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ հայտնի «Կոմանդո» ֆիլմից, ում փոխարեն կադրում հայտնվել էր Թուրքմենստանի նախագահը։