Տարոլոգ և պայծառատես Մարիաննա Աբրավիտովան պատմել է, թե ինչ պետք է ակնկալի 2018-ից Ալլա Պուգաչյովան: Նրա խոսքերով՝ պրիմադոննան պետք է հետևի իր առողջությանը:

«2018-ը Ալլայի համար շատ հագեցած կլինի, ինչպես և մնացած բոլոր տարիները: Սա մարդ-հավերժական շարժիչ է: Սակայն պայծառատեսի խոսքերով՝ ելույթները երրորդ, չորրորդ պլան են մղվում: Եվ ոչ թե այն պատճառով, որ նա չի կարող դա անել, այլ որովհետև նրան դա այլևս այնքան էլ հետաքրքիր չէ: Քարտերը ցույց են տալիս, որ Մաքսիմ Գալկինը այն նախագիծն է, որով Ալլան ամենից շատ կզբաղվի 2018-ին: Նա ամեն կերպ առաջ է մղելու իր ամուսնուն: Եթե մենք բեմի վրա տեսնում ենք Գալկինին, իմացեք, որ Ալլա Բորիսովնան նրա կողքին է»,- նշել է պայծառատեսը:

«Ինչ վերաբերում է առողջությանը, չի կարելի ասել, որ ամեն ինչ փայլուն է: Նա պետք է իրեն հետևի և պրոֆիլակտիկա անցնի: Ամեն ինչ լավ կլինի բացառապես այն պատճառով, որ ինքը գիտի և կհետևի իրեն»,- ամփոփել է պայծառատեսը:












































