Շվեյցարիայի կառավարությունն արգելել է կենդանի ծովախեցգետիններին եռացող ջրում եփելը։ Այս մասին ասվում է երկրի դաշնային խորհրդի կողմից հունվարի 10-ին ընդունված անասնաբուժական ոլորտի կանոնների փոփոխություններում։
Այսուհետ մինչ կաթսա ուղարկվելը ծովախեցգետինները պետք է խլացվեն։

Նույն ուղղումներով էլ կկանոնակարգվի կենդանիների էֆթանազիան, որոնց բուժումը ճանաչվել է անհույս։ Մասնավորապես, նշվում է, որ սպանությունը պետք է կատարվի «մասնագիտորեն»։

Բացի այդ, Շվեյցարիայում ուշադրություն են դարձրել շների հաչելու իրավունքի վրա։ «Արգելվում է սարքեր կիրառելը, որոնք ավտոմատ կերպով միանում են հաչոցի ժամանակ»,-ասվում է կառավարության վճռում։ Գրգռիչ գործոնները չպետք է ստիպեն կենդանուն դադարեցնելու աղմուկը։








































