Ավստրալիայում մայրուղով երթևեկելիս վարորդը կողային հայելու վրա կարմրափոր թունավոր սև օձ է հայտնաբերել։ Սողունը հայելու վրա էր բարձրացել այն բանից հետո, երբ մեքենան սկսել էր շարժվել։ Մինչ այդ, սողունը հանգիստն է վայելել Թեգ Օջիերի մեքենայի առաջնամասի ծածկի տակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Օձը փորձել է հայտնվել մեքենայի սրահում։ Պատուհանների փակ լինելը ստուգելուց հետո վարորդը կանգ է առել, միացրել վթարային ազդանշանները, այնուհետև մեքենայից հանել գորգերի մաքրման երկար խոզնակն ու հարվածել օձին՝ գցելով նրա թփերի մեջ։

Որոշ օգտատերեր խոստովանել են, որ Թեգի փոխարեն իրենք պարզապես կթողնեին մեքենան մայրուղու մեջտեղում, ոմանք մեքենան այրելու առաջարկ էին արել։













































