Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ռուսական ԶԼՄ-ները պետք է հերքեն Կրասնոդարում սպանությանը հայերի մասնակցությունը

«Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որպեսզի ռուսական լրատվամիջոցներով պաշտոնական հաղորդագրություն գնա, որ հայերը այդ օրվա միջադեպի, կրակոցների ու սպանության հետ ոչ մի կապ չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կրասնոդարի հայ համայնքի գործերի համակարգող Ալեքսեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնեք, որ նույնվարի 7-ին ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ էր բացել Լադոժսկայա կայարանի «Օգոնյոկ» սրճարանում, ինչի հետևանքով սպանվել է տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը: Միջադեպի հետևանքով սպանվել էր նաև գնչուական համայնքի մեկ ներկայացուցիչ: Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է։ Նա 33-ամյա կազակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է:

Հովհաննիսյանը նշեց, որ և՛ կրակողը, և՛ վիճաբանության մասնակից գնչուները արդեն ձերբակալված են, բայց հիմա իրենց համար կարևորը այն է, որ վերջ դրվի խոսակցություններին, թե հայերը ևս վիճաբանության կողմ են եղել։ «Երեկ մենք հանդիպել ենք երկրամասի ներկայացուցիչների, աշխատակազմի ղեկավարի հետ, այսօր ևս հանդիպում է սպասվում համապատասխան պաշտոնյաների հետ։ Մեր պահանջն այն է, որ իրենք պաշտոնապես զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն տարածեն, որ հայերը ոչ մի ձևով խառնված չեն եղել այդ միջադեպին։ Որ այն հրահրել են ցիգանները։ Երեկ երկրամասային ադմինիստրացիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ էլ նրանք նշեցին, որ հայերը ընդհանրապես ներգրավված չեն եղել միջադեպին։ Պարզապես հայերից մեկը այդ սրճարանում աշխատել է դիջեյ, իսկ մյուսը պարզապես սրճարանի հաճախորդ է եղել։ Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ռուսների և ցիգանների միջև սկսել է մի աղջկա հասցեին արված ռեպլիկից, սկսել են վիճել, ապա գնացել ու հետ են վերադարձել սրճարան ու սկսել են անկանոն կրակել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ կրակողները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, քանի որ չեն նայել, թե ուր են կրակում, ում վրա են կրակում։

Մեր դիտարկմանը՝ միջադեպից հետո խոսվում է, որ հայե՞րն են հրահրել այն, որ իրենք պահանջ են դնում պաշտոնապես հերքելու հայերի մասնակցությունը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Գիտեք, քանի որ կազակների հետ հարցեր կան, իրենք ձայն են բարձրացնում, որ իրենց կողմը պահեն, որ մեղավոր դուրս չգան։ Բայց մարդասպանություն է եղել, և հիմա իրենք հարց են բարձրացնում, ձայն են բարձրացնում, ժողովներ են անում, որ հերքեն իրենց մասնակցությունը։ Մենք էլ պահանջում ենք, որ հայերի մասնակցությունը պաշտոնապես հերքվի, որպեսզի միջադեպի ժամանակ այդ ազգային պատկանելիության հարցը փակվի։ Կարևորը այն է, որ մարդ է սպանվել և երկրորդական է, թե ով է սպիտակը, ով՝ սևը։ Կարևոր է նաև, որ մերոնք մասնակից չեն եղել։ Ռուսները եկել ու սևերին սպանել են»։

Մեր զրուցակիցը նշեց, որ հիմա դեռևս քննություն է գնում, ընթացքում այլ հանգամանքներ հայտնի կդառնան, պարզ կլինի կատարվածի պատճառները։ «Պետք է սպասել քննության ավարտին։ Միևնույն ժամանակ չմոռանալ, որ երկու հայերը, ովքեր սպանվել են, ոչ մի կապ չեն ունեցել կատարվածին։ Սրճարանն էլ հայերին չի պատկանել։ Դրա տերը ռուս է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում