Կատալոնիայի խորհրդարանը բողոք է ներկայացրել Իսպանիայի Սահմանդարական դատարան՝ ինքնավարությունում անմիջական կառավարում մտցնելու Մադրիդի որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հայցում նշվում է, որ խորհրդարանը ՍԴ է ներկայացնում բողոք ընդդեմ հակասահմանադրական միջոցառումների, որոնք ընդունել է կենտրոնական կառավարությունն Իսպանիայի Սահմանդրության 155-րդ հոդվածի շրջանակում։

Նման հայցի ներկայացման մասին որոշումն ընդունել էր կատալոնական խորհրդարանի մշտական խորհուրդը դեկտեմբերի 27-ին, «Միասին կողմ «այո»-ին» խոշորագույն կոալիցիայի նախաձեռնությամբ։
84 էջանոց հայցը կազմվել է խորհրդարանի իրավական ծառայության կողմից։
Հայցի հեղինակները 155-րդ հոդվածի կիրառումը համարում են «հարձակում իրավական պետության վրա», «օրինականության և օրինաստեղծ հիերարխիայի սկզբունքի» խախտում։









































