Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երաժշտական և արվեստի դպրոցներում վարձը թանկացել է նաև Երևանի հաշվառում ունեցողների համար. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետև ավելի շատ են վճարելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները:

Քաղաքապետարանից առիթի դեպքում, իհարկե, ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար:

Հռիփսիմե Ավագյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նախորդ ամիս: «Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա ՝ նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապետարանը բարձրացրել ուսման վարձավճարի չափը: Նա նաև զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ թե միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաև արդեն իսկ սովորողներին:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3 000-12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում՝ 8 000-17 500:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հետապնդվել և եկամուտների ավելացում չի նախատեսվում: Ընդհակառակը, ըստ նրա, այս ոլորտում ծախսերն ավելանալու են 200 միլիոն դրամի չափով, որովհետև ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տարվանից սկսած, Նիկոյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետևյալ հիմնավորումները:

«Նախ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդպես չեն եղել: Նույն օրենքի համաձայն տեղական վճարը գործում է օրացուցային տարվա ընթացքում, այսինքն՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, և օրենքի տառին համապատասխան մենք պարտավոր ենք 2018 թվականի համար այդ ծառայությունների համար սահմանել տեղական վճարներ: Օրենքով բացառություններ չկան նոր և ավելի վաղ ընդունվածների համար»,- ասաց փոխքաղաքապետը:

«Հաջորդ խնդիրը հետևյալն է, թե ծառայության արժեքը որքան պետք է լինի: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ տեղական վճարը սահմանվում է համայնքի կողմից՝ տվյալ ծառայության համար կատարած ծախսերի չափով: Մենք ավագանու վերջին նիստի ժամանակ մանրամասն ներկայացրեցինք և հիմնավորեցինք, թե յուրաքանչյուր ծառայության տեսակը, որը մատուցվում է մեր երաժշտական և արվեստի դպրոցների կողմից, որքան արժե Երևան համայնքի բյուջեի համար, և այդ չափով սահմանվեց տեղական վճարի չափ: Այնուհետև, հաշվի առնելով, որ դա ավելի շատ է, քան այն, ինչ-որ միջինը վճարվում էր Երևան քաղաքում՝ 8 հազար դրամ, երկրորդ փաթեթով ներկայացվեց արտոնությունների որոշման նախագիծ, որով այդ վճարի չափը իջեցվեց մինչև 8 հազար դրամ»,- շարունակեց քաղաքապետի տեղակալը:

Նշեց, որ իրենք նույնպես հասկանում են, որ անհամապատասխանություն է առաջանում բյուջետային և ուսումնական տարիների միջև, ուստի սահմանել են նաև լրացուցիչ արտոնություններ, ընդհուպ մինչև անվճար տեղեր: Ինչ վերաբերում է ծնողի այն դիտարկմանը, որ արվեստի դպրոցում պահանջել են այս և հաջորդ ամսվա վարձավճարները միանգամից, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա վճարը, Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ նման պահանջ չկա և օրենքով ու ավագանու որոշմամբ հստակ կարգավորված են վճարման ժամկետները: Ըստ այդմ, յուրաքանչյուր ամսվա համար վճարումը պետք է կատարվի տվյալ ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում՝ մինչև ամսի 6-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում