37–ամյա Քիմ Քարդաշյանը մինչև հիմա գոհ չէ իր արտաքինից։ Ինչպես պարզվել է, այս տարի նա մտադիր է մի քանի պլաստիկ վիրահատությունների ենթարկվել։.

Քիմի երկրպագուները վստահ են, որ նա իդեալական է բոլոր չափանիշներով։ Սակայն ինքը Քիմը այդպես չի կարծում և շարունակում է կատարելագործել իր արտաքինը։

Աստղին մոտ կանգնած աղբյուրները մտահոգություն են հայտնել, որ անվերջ կատարելագործվելու մոլուցքը կարող է շատ հեռուն գնալ։ Նրանց խոսքերով, նույնիսկ երրորդ երեխային ունենալուց առաջ էլ Քիմի մտքերը ամբողջովին զբաղված են միայն գեղեցկության մանիպուլյացիաներով։ Քիմն ուզում է հեռացնել կոնքերը և հանել ճարպերը ինչպես կոնքերի ներսից, այնպես էլ դրսի հատվածից,– նշել են նրան մոտ կանգնած աղբյուրները։












































