Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Չի լինի կոռուպցիայի դեմ պայքար առանց հասարակական ընդվզման

Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում իշխանությունները ամբողջ եռանդով պայքարում են հանրային կառավարման ոլորտում կոռուպցիայի մակարդակը իջեցնելու համար: Չնայած պայքարը շարունակական է, բայց կոռուպցիայի մակարդակը ոչ միայն չի իջնում, այլ ընդհակառակը՝ ավելանում է, ինչի արդյունքում պայքարը դառնում է ավելի անհաշտ ու անզիջում:

Կառավարության առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը ընդունվել է 2003թ.՝ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ և գործել մինչև 2007թ: 2009թ. Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ ընդունվեց նոր փաստաթուղթ, որը գործեց մինչև 2012-ը: 2015թ. սեպտեմբերի 25-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը ընդունել է N1141 որոշումը, որով հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը: Այդ փաստաթուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ.Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչել և հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Այս փաստաթղթից պարզ է դառնում նաև, որ կոռուպցիայի դեմ պայքար ասելով, Հայաստանի իշխանությունները հասկանում են միայն ինչ-որ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ամենատարբեր որոշումների, ռազմավարությունների ու մարտավարությունների ստեղծում: 2015թ. ընդունված ծրագրի նախաբանում, խոսելով 2009-2012թթ իրականացված հակակոռուպցիոն ռազմավորության արդյունքների մասին, որևէ խոսք չկա այն մասին, թե, օրինակ, այդ գործողությունների արդյունքում կոռուպցիայի մակարդակը որքանով է նվազել, կամ ընդհանրապես ինչ-որ բան փոխվել է, թե ոչ: Չնայած 2015թ. ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունը երեք տարվա գործողությունների ծրագիր էր նախատեսում, սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է նոր և հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:

Եթե հետևենք ռազմավարությունների մշակման ժամանակագրությանը, պարզ է դառնում, որ յուրաքանչյուր վարչապետ իր համար մշակել է իր հավակնոտ ռազմավարությունը: Կհասցնի վարչապետ Կարեն Կարապետյանը ունենալ իր սեփական հակակոռուպցիոն ռազմավարությունը, և առավել ևս կկարողնա այն իրագործել, պարզ կլինի ապրիլի 9-ից հետո: Բայց անկախ փաստ է մի բան. 2003թ. մինչ օրս, երբ սկսվեց անհաշտ պայքարը կոռուպցիայի դեմ, դրա կոռուպցիան ոչ միայն չի նվազել, այլ ընդհակառակը՝ ահագնացող չափերի է հասել:

Ապրիլի 9-ից հետո ուժի մեջ կմտնի դեռևս նախորդ տարվա հունիսի 9-ին ընդունված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, ինչի հիման վրա կստեղծվի այդ հանձնաժողովը, որի անդամներին ընտրելու է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը: Կարելի՞ է արդյոք հույս ունենալ, որ այս հանձնաժողովը ու նոր հավակնոտ ռազմավարությունը կարող են նվազեցնել կոռուպցիայի մակարդակը, թե՞ դրանք ընդամենը քարոզչական քայլեր են ուղղված արտաքին աշխարհին, համոզելու, որ Հայաստանում իշխանությունը ոչ միայն կոռումպացված չէ, այլ անզիջում պայքար է մղում այդ երևույթի դեմ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը մեծ սպասելիքներ չունի ոչ այդ հանձնաժողովից և ոչ էլ նոր ռազմավարությունից: «Իհարկե չի կարելի վստահ պնդել, որ ոչինչ չի փոխվի, բայց ես չեմ տեսնում այդ փոփոխությունների նախապայմանները, գոնե առաջիկա ամիսների համար: Երբ խոսում են նոր ռազմավարություն ընդունելու մասին, նախ պետք է ասեն, թե ինչ տվեց նախորդը, կամ ինչով այն չի բավարարում ներկա իրավիճակին, որ որոշել են նորն ընդունել»,- ասում է Հոկտանյանը:

Ըստ Հոկտանյանի՝ քանի դեռ ներքևից չկա ճնշում, չկա հանրային պահանջ, որ իշխանությունը պայքարի կոռուպցիայի դեմ, քիչ հավանական է, որ ինչ-որ բան կփոխվի. «Հունվարից հետո կտրուկ գնաճ տեղի ունեցավ, և այդ գնաճը շարունակական է լինելու, տնտեսական վիճակը գնալով վատթարանալու է: Եթե հասարակությունը ընդվզի այդ թանկացումների դեմ, որոնք պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով, եթե մենք ականատես լինենք ցույցերի և միտինգների, հնարավոր է, որ իսկապես ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, եթե ոչ, ես չեմ տեսնում, թե ինչը կարող է ստիպել իշխանությանը իրական պայքար սկսել կոռուպցիայի դեմ»:

Հնարավորությանը, որ իշխանությունը կարող է վերևից իրականացնել այդ փոփոխությունը, հասկանալով, որ կոռուպցիան զրկում է երկիրը զարգացման հեռանկարից, Հոկտանյանը թերահավատ է: Նա ասում է, որ միջազգային բոլոր կազմակերպությունների գնահատականներով՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը (ինդեքս) չի նվազում, այլ ավելանում է, իսկ կոռուպցիայի մակարդակը չափելու ավելի արդյունավետ մեթոդ, քան ընկալման աստիճանն է, գոյություն չունի: Քաղաքացիները իրենց վրա են զգում, թե յուրաքանչյուր հարց լուծելիս իրենք ինչ չափով են բախվում կոռուպցիայի դրսևորումների: Հոկտանյանը շեշտում է, որ կոռուպցիայի ընկալման բարձր ասիճանն էր պատճառը, որ Հայաստանը հերթական անգամ դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից:

Հոկտանյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելու հարցում էական չի կարող լինել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրումը: «Այդ համաձայնագրով Հայաստանի իշխանությունները իսկապես հակակոռուպցիոն պարտավորություններ են ստանձնել, սակայն չեմ կարծում, թե դրանք իրագործվեն: Որևէ մեկը չի կարող ասել, որ դա թույլ չի տալիս Ռուսաստանը կամ մեկ այլ երկիրը, այդ պարտավորությունների կատարումը կախված է միայն Հայաստանի իշխանություններից, և նրանից, թե արդյոք նրանք քաղաքական կամք կդրսևորեն իրագործելու այն, ինչի տակ ստորագրել են: Ես նորից եմ ուզում կրկնել՝ քանի դեռ ներքևից չկա ճնշում, չկա հասարակական պահանջ, քիչ հավանական է, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար կլինի»:

Կոռուպցիայի և դրա դրսևորումների դեմ ընդվզման հնարավորությունը զրոյական է: Կոռուպցիան դարձել է կյանքի նորմ, և այնքան առօրեական և սովորական, որ մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչպես կարող է լինել կյանքը առանց դրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում