Բրիտանացի 2-ամյա արքայադուստր Շառլոտան սկսել է հաճախել Willcocks Nursery School մասնավոր մանկապարտեզ։ Այդ մանկապարտեզի տարեկան վճարը, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, կազմում է 14 հազար ֆունտ։
Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհու՝ Քեթրին Միդլթոնի դուստրը մանկապարտեզ է գնացել հունվարի 8-ին։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Քենսինգթոնյան պալատի մամլո ծառայությունը, որը հրապարակել է նաև Շառլոտայի լուսանկարները պալատի աստիճանների վրա։ Լուսանարներն արել է նրա մայրը՝ դստեր՝ մանկապատեզ գնալու առաջին օրը։










































