Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Առավոտ». Ինչ էին 2008 թ. ՀՀ դիվանագետներն ասում միջազգային հանրությանը

«Առավոտ»-ը գրում է, թե ինչպես էին Հայաստանի դիվանագետները 2008 թվականի մարտին միջազգային հանրությանը ներկայացնում իրավիճակը և մասնավորապես՝ ընդդիմության առաջնորդի տրամադրվածությունը երկխոսության հանդեպ. «ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այժմ էլ պահպանված են այն բոլոր հայտարարությունները, որոնք այս կապակցությամբ արել էր ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը: Եվ այսպես՝ 2008 թվականի մարտի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի 704-րդ հանդիպման ժամանակ նա հանդես էր եկել հայտարարությամբ, որով մասնավորապես հերքել էր, թե Տեր-Պետրոսյանը ենթարկվել է տնային կալանքի: Պնդել էր, որ նախկին նախագահն ինքն է ասել միջազգային մամուլին, թե ինքը տնային կալանքի ներքո չէ: Ջիվան Թաբիբյանը կրկնել էր այն, ինչ այդ օրերին հայտարարում էին ԱԳ նախարարը և պետական այլ պաշտոնյաներ, որ Տեր-Պետրոսյանը կարող էր հրաժարվել պետական թիկնազորի ծառայությունից և տեղաշարժվել սեփական պատասխանատվությամբ. «Այդ ժամանակ պետությունը չէր ստանձնի նրա անվտանգության պատասխանատվությունը: Մինչ օրս նա մերժել է այդ տարբերակը և այդ այլընտրանքը: Նա նախընտրեց պաշտպանված լինել հենց խիստ «քրեական» ռեժիմի միջոցով»,- մեջբերում է «Առավոտ»-ը:

Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, որը վերաբերում է երկխոսությանը, ինչը դեսպան Թաբիբյանն առանձնացրել էր իբրև առանցքային հարց՝ «Առավոտ»-ը մեջբերում է. «Երկխոսության խնդիրն այն է, որ տանգո երկուսով են պարում,- ԵԱՀԿ Մշտական խորհրդում հայտարարել էր նա:- Երկխոսություն արդեն առաջարկվել էր: Փորձ եղել էր երկխոսություն նախաձեռնելու, և դրա լավագույն ապացույցն է, որ երեք թեկնածուներ արդեն միացել են և ընդունել համագործակցության և նոր կառավարություն ձևավորելու առաջարկը»: Սակայն նրանց բոլորից առանձնացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին. «Խոսելու առաջարկը շարունակաբար մերժել է այն թեկնածուն, որի կողմնակիցները կարծում են, թե դա չէ հաջողության ուղին, այլ փողոցն է լավագույն ճանապարհը դեպի իշխանություն՝ ո՛չ քվեախցիկը»:

«Անդրադառնալով Եվրոպական Միության հայտարարությանը, որով քաղաքական բոլոր ուժերին երկխոսության կոչ էր արվում՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, թե իրենք, իհարկե, որոշ լծակներ ունեն իշխանությունների նկատմամբ, սակայն չեն կարող ազդել ընդդիմության վրա»,- գրում է թերթը և մեջբերում. «2008 թվականի մարտի 13-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 706-րդ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեի զեկույցի՝ Ջիվան Թաբիբյանն էլի հանդես էր եկել հայտարարությամբ: Այստեղ որպես ամենակարևոր քաղաքական հայտարարություն Հայաստանի ներկայացուցիչն առանձնացրել էր հետևյալը, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմության առաջնորդը Սահմնադրական դատարանի որոշումից հետո՝ «Քանի որ առանց այդ որոշման և առանց արտակարգ դրության վերացման նա չի տեսնում երկխոսելու կետ: Սա հստակ հենց այն է, ինչ նա ասել է»:

Մինչդեռ, ինչպես գրում է թերթը, «մարտի 5-ին ՍԴ-ում ունեցած ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ամբողջությամբ ընդունում է ԵՄ նախագահության առաջարկները. «1. դադարեցնել արտակարգ դրության վիճակը, 2. ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, 3. ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ. 4. իրականացնել Մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն և սկսել երկխոսություն իշխանությունների հետ»:

«Այդ բոլոր կետերը ես ընդունում եմ, և, ինչպես ասացի, համարում եմ մեր գործունեության հիմքը ինչպես ՍԴ-ում, այնպես էլ հրապարակայնորեն»: Միևնույն ժամանակ, Հայաստանի ներկայացուցիչը ԵԱՀԿ մշտական խորհրդի առջև հայտարարում էր. «Իմ տպավորությունն է, որ եթե երկխոսությունը նրանց կարգի մաս կազմեր’ այն տեղի կունենար մինչև մարտի սկզբի դեպքերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում