Tuesday, 21 05 2024
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
-
11:58
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»

Թրամփի «կրակն ու կատաղությունը». աշխարհի նոր փորձությունը

Դժվար է ասել, թե ինչով է ավելի լցված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգը` Թվիթերի գրառումներո՞վ, թե՞ պետական գործերով: Մի բան ակնհայտ է` Թրամփը թվիթերից կտրվել չի կարողանում և բոլորին ապշեցնում է իր զարմանալի հատկանիշների, տարօրինակությունների բացահայտումներով: Մի քանի օր առաջ Թրամփն իր գրառումներից մեկում իրեն բնութագրել էր` որպես հոգեկան հավասարակշռություն ունեցող տաղանդ: Նման նարցիզմն արդեն հետաքրքիր, անգամ հեգնական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը և վարչակազմի մյուս պատասխանատուները կաշվից դուրս են գալիս` ամերիկացիներին համոզելու համար, որ Թրամփը հոգեպես առողջ է: Ամեն նման հավաստիացումից հետո ամերիկացիներն ավելի շատ են համոզվում, որ Թրամփի հետ հոգեկան հարթության վրա ամեն բան չէ, որ նորմալ է: Սակայն Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության մասին զրույցները նոր թափով բորբոքվել են վերջին օրերին` ամերիկացի լրագրող Մայքլ Վոլֆի «Կրակ և կատաղություն` Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի վաճառքին զուգահեռ: Այս գրքում խոսք է գնում ԱՄՆ նախագահի բազմաթիվ տարօրինակությունների մասին. բռնկուն, անկանխատեսելի, ագրեսիվ, անհանդուրժող մարդ` հեղինակն այսպես է պատկերում Թրամփի կերպարը: Այսպիսի կերպարը բնականաբար չի կարող արժանանալ մարդկանց համակրանքին: Թրամփը իմպուլսիվ մարդ է և գործում է ոչ ռացիոնալ մոտիվներով: Հենց սա է Սպիտակ տան ինտրիգների պատճառը: Վոլֆը նման տպավորություն է ստացել Սպիտակ տանն անցկացրած 200 հարցազրույցների արդյունքում:

Թրամփը լրագրողին մեղադրել է բացահայտ ստի մեջ, պնդել է, որ երբևէ նրան չի տեսել և իր աշխատակազմի միջոցով փորձել է Henry Holt & Co հրատարակչության պարտադրել` կանխել գրքի վաճառքը, բայց անօգուտ: Այս գիրքը պաշտոնապես վաճառքի կհանվի հունվարի 9-ից և անկասկած մեծ սպառում կունենա, որովհետև ամերիկացիներին անչափ կհետաքրքրի Սպիտակ տան շատ գաղտնիքներ, օրինակ` այն, թե ինչպես է Թրամփը ծաղրում իր որդիներին ու օգնականներին, նրա մազերի ու սանրվածքի առեղծվածը և այլն: NBC Today-ին տված հարցազրույցում Վոլֆը պնդում է, որ հանդիպել է Թրամփի հետ` տարակուսելով, որ ԱՄՆ գործող նախագահն անգամ չի հասկացել, որ հարցազրույց է տալիս: Ահա այսպիսի ոչ ադեկվատ կերպարով է Թրամփը ներկայանալու ամերիկացիներին: Դժվար է պատկերացնել, որ պլեբեյը կարող է հասնել նախագահական բարձունքի ու արդյունավետ կառավարմամբ երազանքի երկրի մասին բոլոր պատկերացումները այսպես կործանել:

Այնուամենայնիվ, դա տեղի է ունեցել և հիմա կանխատեսելի է, որ սկանդալային գիրքը կարող է դառնալ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության, առնվազն Կոնգրեսի աշնանը տեղի ունենալիք ընտրություններում հանրապետականների ֆիասկոյի պատճառ: Հանրապետական կուսակցությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առջև` հանդուրժել Թրամփին և իր վրա վերցնել հարվածները կամ` ռեաբիլիտացվել` Թրամփին «հանձնելու» ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում