ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Մայքլ Վոլֆի «Կրակ և զայրույթ. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը՝ հիշատակելով իր նախկին խորհրդական Սթիվ Բենոնին, որին համեմատել է դուրս նետված շան հետ:
«Մայքլ Վոլֆը լրիվ անհաջողակ է, որը հնարել է պատմություն, որպեսզի վաճառի այդ իսկապես ձանձրալի և ոչ ճշմարտանման գիրքը: Նա օգտագործել է ծույլ Սթիվ Բենոնին, որը լաց էր լինում, երբ նրան ազատեցին, և աղաչում էր աշխատանքի համար: Այժմ Սթիվը դուրս է նետված՝ ինչպես շուն: Շատ ափսոս»,- գրել է նա Twitter-ում:











































