Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ՀՅԴ-ն դափնիների վրա քնած է և կարծում է, որ կոալիցիան հավերժ է լինելու, այդ պատճառով էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարում է, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ, երբ լիարժեք անցում կատարվի խորհրդարանական համակարգին, հնարավոր է ինչ-որ խումբ փորձի ինչ-որ բան ձեռնարկել, բայց դա բոլորովին չի ազդի քաղաքական գործընթացների վրա, հաջողություն չի ունենա։
«Աղվան Վարդանյանի քաղաքական նախնիները 1917 թ.-ին արդեն պոստեր էին բաժանում, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի նոր ավտոնոմ Հայաստանում, Միացյալ Հայաստան պետք է լիներ ռուսական իմպերիայի կազմում, և Դաշնակցությունը շատ լուրջ պոստերը բաժանում էր, թե ով ինչով պետք է զբաղվի. նրանք չգիտեին, որ ռուսական հեղափոխությունը կործանել է ռուսական իմպերիան, ոչ ևս են դարձել, այսինքն՝ աղետ էր սպասվում։
Ճիշտ կլիներ, որ Աղվան Վարդանյանը Երզնկայի դաշինքի մասին խոսեր՝ թե ինչպես հանձնվեցին Տրապիզոնը, Էրզրումը, ինչպես հանձնվեցին Վանը, Ղարսը, Արդահանը։ Հակառակ հաշվարկ պիտի արվեր մինչև Սարդարապատ։ Վարդանյանը ուզում է ասել՝ մենք հավերժ ենք, մեր կոլաբորացիոնիզմը հավերժ է, որպես կոլաբորացիոնիստ Աղվան Վարդանյանը իրեն հավերժ է զգում, բայց իրենց հովանավորին հեռացնում են Հայաստանից»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:







































