Հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը խոսել է Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի սկանդալային բաժանության մասին։ Նրա խոսքերով՝ դերասանի և դաշնակահարուհու բաժանման լուրը իրեն շատ է հուզել։

Ինչպես պատմել է Մալախովը, նախկին ամուսինները հանդիպել են Կիևում, երբ Արմեն Ջիգարխանյանը հյուրախաղերի է եղել։ 16–ամյա դաշնակահարուհին մոտեցել է դերասանին և ինքնագիր խնդրել։ Քաղաքացիական ամուսնությամբ սիրահարներն ապրել են տասնհինգ տարի, իսկ հետո որոշել են պաշտոնապես գրանցվել, ինչից մեկ տարի հետո էլ սկսվել են սկանդալները։ Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի բաժանումը տխրեցրել է Մալախովին։







































