Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը չորեքշաբթի օրը քննադատաբար հանդես է եկել Իսրայելի, ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի վերաբերյալ, ովքեր հավանություն են տվել Իրանի հակակառավարական բողոքի ակցիաներին։ Նախագահի կարծիքով՝ նման գործողությունները «մեզ պատերազմի կբերեն»։
Շատ հարցերում մեր դաշնակիցները համարվող ԱՄՆ–ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պաշտոնական դիրքորոշումը շատ մոտ է նրան, որ «մեզ պատերազմի հասցնեն»,– սպառնացել է Մաքրոնը։
Երկխոսության կոչ անելով Իսլամական հանրապետության հետ , Մաքրոնը ընդգծել է, որ Ֆրանսիան հույս ուներ խույս տալ «չարի առանցքից», նկատի ունենալով այն երկրները՝ ներառյալ Իրանը, Հյուսիսային Կորեան և Իրաքը, որոնց հետ հակամարտում էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը։










































